10:07  ,  23 ապրիլի, 2024

Սիմոնե Ինձագի․ Հատկապես, կհիշվի փաստը, որ տիտղոսը նվաճեցինք միլանյան դերբիում

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է հաղթանակն Ա Սերիայում։

«Հրաշալի երեկո է։ Ինձ երջանկացնում է, հատկապես, երկրպագուների կիրքը։ Երեք տարում վեց տիտղոս եւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ բարդ կլիներ պատկերացնել, որ ամեն ինչ այսպես կդասավորվի։

Պետք է արժանին մատուցել խաղացողներին։ Հատկապես, կհիշվի փաստը, որ տիտղոսը նվաճեցինք միլանյան դերբիում։ «Միլանը» լուրջ հոգեբանական ճնշման տակ պայքարեց մինչեւ վերջին վայրկյանը։ «Միլանն» ուժեղ մրցակից է, որը հետագայում էլ կլինի ֆավորիտներից»,- Ինձագիի խոսքը մեջբերում է «Ինտերի» կայքը։

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Ինտերը» «Միլանին» հաղթել է 2:1 հաշվով եւ առաջնության ավարտից 5 տուր առաջ ապահովել 20-րդ չեմպիոնական տիտղոսը։ «Ինտերը» վաստակել է 86 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» հետ է 17 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում