Հունաստանում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի չորս ներկայացուցիչներից հաղթեց միայն Սուսաննա Գաբոյանը, որի մրցակիցն էր աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան:
Էլինա Դանիելյանը պարտվեց իսրայելցի Ռոնիտ Լեւիտանին: Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Այան Ալահվերդիեւայի, Մարիամ Մկրտչյանը՝ հունգարացի Սուզաննա Տերբեի հետ:
Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը 2,5-ական միավորով բաժանում են 38-71-րդ տեղերը, Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը 2-ական միավորով բաժանում են 72-116-րդ տեղերը։
Առաջնությունում շվեյցարական մրցակարգով կանցկացվի 10 տուր: Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է։
Առաջնությունը նաև ընտրական է կանանց աշխարհի գավաթի խաղարկության համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում