Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Բոլոնիան» հյուրընկալվեց «Ռոմային» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։
«Ռոմայից» աչքի ընկավ իրանցի հարձակվող Սերդար Ազմունը։ «Բոլոնիայի» գոլերը խփեցին մարոկկացի կիսապաշտպան Ուսամա Էլ-Ազուզին, հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեեն եւ բելգիացի հարձակվող Ալեքսիս Սալեմակերսը։
33 խաղից հետո «Բոլոնիան» 62 միավորով չորրորդն է։ «Ռոման» անցկացրել է 32 հանդիպում եւ 55 միավորով 5-րդն է։
Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր
«Ռոմա» - «Բոլոնիա»՝ 1:3 (տեսանյութ)
Սերդար Ազմուն, 56 - Ուսամա Էլ-Ազուզի, 14, Ջոշուա Զիրկզեե, 45, Ալեքսիս Սալեմակերս, 65
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում