20:52  ,  22 ապրիլի, 2024

ՌՊԼ․ Սպերցյանը, Տիկնիզյանը, Սեւիկյանն ու Իվուն՝ մրցաշրջանի լավագույն խաղացողի հավակնորդներ

Ռուսաստանի Պրեմիեր լիգան հրապարակել է մրցաշրջանի լավագույն խաղացողի եւ ամեն դիրքում լավագույնի կոչման 100 թեկնածուների ցուցակը։

Լավագույն պաշտպանների թվում են նաեւ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Տիկնիզյանը, լավագույն կիսապաշտպանների թվում՝ Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» խաղացող Էդուարդ Սպերցյանն ու Հայաստանի հավաքականի եւ «Կազանի» խաղացող Ուգոչուկվու Իվուն, լավագույն հարձակվողների ցուցակում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սեւիկյանը։

Քվեարկությամբ հաջորդ փուլ կանցնի 30 ֆուտբոլիստ։ Մրցաշրջանի ընթացքում ամսվա լացագույն ֆուտբոլիստի մրցանակի արժանացած խաղացողներն անկախ քվեարկության արդյունքից կլինեն 30 լավագույնների թվում։ Էդուարդ Սպերցյանն այս մրցաշրջանում ճանաչվել է ամսվա լավագույն խաղացող։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում