«Ուդինեզեի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է իտալացի Ֆաբիո Կանավարոն, հաղորդում է իտալական ակումբի կայքը։ Աշխարհի չեմպիոնն ու «Ոսկե գնդակի» դափնեկիրը փոխարինեց Գաբրիելե Չոֆիին։
Կանավարայի համար սա առաջին մարզչական փորձն է Ա Սերիայում։ 2022-2023 թվականներին նա գլխավորել է Բ Սերիայի «Բենեւենտոն»։
50-ամյա մասնագետը գլխավորել է նաեւ չինական «Գուանչժոուն» ու «Տյանցզինը», Չինաստանի հավաքականը, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։
Իտալիայի առաջնության 28 տուրից հետո «Ուդինեզեն» 17-րդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում