20:27  ,  20 ապրիլի, 2024

Արման Դյուպլանտիսը բարելավեց ձողացատկի աշխարհի ռեկորդը

Աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն Արման Դյուպլանտիսը 8-րդ անգամ բարելավեց ձողացատկի աշխարհի ռեկորդը։ Չինաստանի Սյամին քաղաքում անցկացվող «Ադամանդե լիգայի» փուլում շվեդ աթլետը ցույց է տվել 6,24 մետր արդյունք՝ 1 սանտիմետրով բարելավելով իր ռեկորդը, որը գրանցել էր անցած տարվա սեպտեմբերին։

Երկրորդ տեղը գրաված ամերիկացի Սեմ Քենդրիքսի արդյունքը 5,82 մետր է։

24-ամյա Արման Դյուպլանտիսը 2020 թվականից հավասարը չունի ձողացատկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում