Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ամռանը կփորձի ձեռք բերել գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Իսպանիայի հավաքականի 25-ամյա հարձակողական կիսապաշտպան Դանի Օլմոյին, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբի ղեկավարությունն այդ մասին արդեն տեղյակ է պահել Օլմոյին ներկայացնող գործակալությանը։
«ՌԲ Լայպցիգի» հետ պայմանագրով ֆուտբոլիստի հրաժարագինը 60 միլիոն եվրո է։ «Բարսելոնան» հույս ունի համաձայնության հասնել մի քանի փուլով գումարը վճարելու հարցում։
Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն մասնակցել է 22 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը Օլմոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում