Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել գերմանացի Յուրգեն Կլոպի աշխատանքը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում։
«Ինձ հիացնում է Կլոպը, «Լիվերպուլը», այս տարիների ընթացքում նրանց կատարած աշխատանքը, նվաճած տիտղոսները, ցուցադրած խաղը։ Ինչ էլ տեղի ունենա այս մրցաշրջանի վերջում, ինչ արդյունք էլ գրանցվի, Կլոպի աշխատանքը արժանի է հիացմունքի։ Վեց կամ յոթ տարի այս մրցակիցը դիմակայել է մեզ, ստիպել է առաջադիմել։
Ես չեմ դատում տիտղոսների քանակով։ Նրանք միշտ մոտ են եղել բոլոր մրցաշարերում։ Նրանք ամեն խաղում ցուցադրել են առավելագույնը, հիացրել են բոլորին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա եւ մեկ տարի չի զբաղվի մարզչական աշխատանքով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում