11:12  ,  20 ապրիլի, 2024

Սալահը մտադիր է Կլոպի հեռանալուց հետո լքել «Լիվերպուլը»

«Լիվերպուլի» 31-ամյա եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը մտադիր է լքել անգլիական ակումբը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո, հաղորդում է The Sun-ը։ Գերմանացի մասնագետն այս մրցաշրջանի ավարտից հետո մեկ տարի դադար կվերցնի մարզչական կարիերայում։

Մոհամեդ Սալահին ձեռք բերելու ցանկություն ունի Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադը», որը պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 233 միլիոն եվրո։ Transfermarkt-ը Սալահի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը մասնակցել է 38 հանդիպման, խփել է 24 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում