15:09  ,  19 ապրիլի, 2024

«Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոն կվերադառնա դեկտեմբերի 15-ին

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը որոշել է թիմը վերակառուցված «Կամ Նոու» ստադիոն վերադարձնել այս տարվա դեկտեմբերի 15-ին, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Տրիբունաներում հասանելի կլինի տեղերի միայն 60 տոկոսը (60 հազար)։

«Բարսելոնան» ցանկանում էր նոյեմբերի 29-ին «Կամպ Նոու» ստադիոնում նշել ակումբի 125-ամյակը, սակայն անվտանգության նկատառումներով որոշվել է չշտապել:

Կատալոնական թիմը 2023 թվականից հանդես է գալիս Բարսելոնայի Օլիմպիական ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում