13:44  ,  19 ապրիլի, 2024

Կազեմիրո․ Իհարկե, ուրախ եմ, որ «Ռեալը» հաղթահարեց «Մանչեսթեր Սիթիի» արգելքը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» արգելքը հաղթահարելու առթիվ։

«Ես «Ռեալի» մեծ ֆանատ եմ եւ տառապում էի «Մանչեսթեր Սիթիի» դեմ նրանց հանդիպումը դիտելիս։ Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ «Ռեալը» հաղթահարեց «Մանչեսթեր Սիթիի» արգելքը։ Այնտեղ իմ ընկերներն են, նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» համար եմ ուրախ»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է twitter.com/fabrizioromano-ն։

Կիսաեզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի Մյունխենի «Բավարիան»։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Փարիզի ՊՍԺ-ն եւ Դորտմունդի «Բորուսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում