Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Ալաշկերտ» - «Վեստ Արմենիա» հանդիպման երկրորդ խաղակեսում փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի և գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի միջև:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել Վահե Գևորգյանից և ամբողջ մարզչական շտաբից՝ անհարկի էմոցիոնալ գործողությունների համար:
Ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է և նյարդերը երբեմն տեղի են տալիս:
Բոլորը գիտեն, թե որքան եմ հարգում «Ալաշկերտի» գլխավոր մարզչին և թե ինչ փոխհարաբերություններ ունենք»,- Բագրատ Նավոյանի խոսքը մեջբերում է «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջը:
«Ալաշկերտը» պարտվել էր 1:2 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում