21:57  ,  18 ապրիլի, 2024

«Ալաշկերտի» նախագահը ներողություն է խնդրել թիմի գլխավոր մարզիչից

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Ալաշկերտ» - «Վեստ Արմենիա» հանդիպման երկրորդ խաղակեսում փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի և գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի միջև:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել Վահե Գևորգյանից և ամբողջ մարզչական շտաբից՝ անհարկի էմոցիոնալ գործողությունների համար:

Ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է և նյարդերը երբեմն տեղի են տալիս:

Բոլորը գիտեն, թե որքան եմ հարգում «Ալաշկերտի» գլխավոր մարզչին և թե ինչ փոխհարաբերություններ ունենք»,- Բագրատ Նավոյանի խոսքը մեջբերում է «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջը:

«Ալաշկերտը» պարտվել էր 1:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում