17:27  ,  18 ապրիլի, 2024

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Բարսելոնային»

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Բարսելոնային» 32 հազար եվրոյով երկրպագուների ռասիստական բնույթի վանկարկումների եւ ժեստերի համար Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման ժամանակ ուղղված փարիզյան թիմի սեւամորթ հարձակվող Ուսման Դեմբելեին, հաղորդում է Marca-ն։ Փարիզյան ակումբը բողոք էր ներկայացրել հանդիպումից հետո։

Մեկ տարվա ընթացքում նման վարքի կրկնելու դեպքում՝ «Բարսելոնայի» երկրպագուները կզրկվեն Չեմպիոնների լիգայի մեկ արտագնա հանդիպման մեկնելու հնարավորությունից։

Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում «Բարսելոնան» ՊՍԺ-ին հաղթել էր 3:2 հաշվով։ Պատասխան խաղում 4:1 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն եւ դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում