18:12  ,  15 ապրիլի, 2024

Հայաստանի գավաթ․ Եզրափակիչը՝ մայիսի 12-ին

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Տիտղոսը կվիճարկեն գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Ուրարտուն» եւ «Արարատ-Արմենիան»։

Կիսաեզրափակիչում «Ուրարտուն» 2:1 հաշվով հաղթել էր «Շիրակին»։ «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով պարտության էր մատնել «Փյունիկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում