13:17  ,  15 ապրիլի, 2024

ԵԱ․ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Բռնցքամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները ամբողջական կազմերով կմասնակցեն ապրիլի 15-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

«Պատրաստ ենք Եվրոպայի առաջնությանը: Այս անգամ մասնակցելու են Հայաստանի բոլոր չեմպիոնները՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Դավիթ Եգորյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Արարատ Հարությունյան (67 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ), Համլետ Հարությունյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):

Կանանց հավաքականից կմասնակցեն  Լուսինե Գեւորգյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Լիլիթ Դալաքյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը ( 60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) եւ Անի Հովսեփյանը (70 կգ)»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ մենամարտերը կմեկնարկեն ապրիլի 18-ից:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում