16:33  ,  14 ապրիլի, 2024

«Նապոլին» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց «Ֆրոզինոնեին» եւ բաց թողեց հաղթանակը: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Նապոլիից» աչքի ընկան հարձակվողներ՝ իտալացի Մատեո Պոլիտանոն եւ նիգերիացի Վիկտոր Օսիմենը։

«Ֆրոզինոնեի» կազմում դուբլի հեղինակ դարձավ մարոկկացի հարձակվող Վալիդ Խեդիրան։

«Նապոլին» 49 միավորով 8-րդն է, նույնքան միավոր ունի 7-րդ տեղում գտնվող «Լացիոն»։ «Ֆրոզինոնեն» 17-րդ տեղում է՝ 27 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Նապոլի» - «Ֆրոզինոնե»՝ 2:2 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 16, Վիկտոր Օսիմեն, 63 - Վալիդ Խեդիրա, 50, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում