12:20  ,  13 ապրիլի, 2024

Մայքլ Ջորդանի խաղակոշիկները վաճառվել են 482 հազար դոլարով

«Չիկագո Բուլզի» լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղակոշիկները Sothebys աճուրդում վաճառվել են 482 հազար դոլարով, հաղորդում է ESPN-ը։ Խաղակոշիկների վրա Ջորդանի ինքնագիրն է։

1995/1996 թվականների մրցաշրջանում Մայքլ Ջորդանն այդ խաղակոշիկներով մասնակցել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի եզրափակիչի 5-րդ հանդիպմանը «Սիեթլ Սուպերսոնիքսի» դեմ։ Այդ խաղում «Չիկագո Բուլզը» պարտվել էր (78:89), բայց ընդհանուր շարքում հաղթել էր 4:2 հաշվով։ Ջորդանը չորրորդ անգամ նվաճել էր Բասկետբոլի ազգային ասոցիացիայի տիտղոսը։

Ջորդանի NBA-ի վեցակի չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում