00:46  ,  13 ապրիլի, 2024

«Լացիոյի» վստահ հաղթանակը՝ 4:1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի մեկնարկային խաղում փոխչեմպիոն «Լացիոն» ընդունեց հետնապահ «Սալերնիտանային» եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

Հռոմեական թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ֆելիպե Անդերսոնը։ Աչքի ընկան անեւ ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինոն եւ դանիացի հարձակվող Գուստավ Իսակսենը։

«Լացիոն» 49 միավորով 7-րդն է, «Սալերնիտանան» վերջինն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Լացիո» - «Սալերնիտանա»՝ 4:1 (տեսանյութ)

Ֆելիպե Անդերսոն, 7, 35, Մատիաս Վեսինո, 14, Գուստավ Իսակսեն, 87 - Լում Չաունա, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում