15:27  ,  12 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։

Կիսաեզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների եւ աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի դիմակայության հաղթողը։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով