09:37  ,  12 ապրիլի, 2024

Հավակնորդների մրցաշար․ Գուկեշը պարտվեց, Նեպոմնյաշչին՝ միանձնյա առաջատար

Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ 4,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նրանից կեսական միավոր են հետ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու հնդիկներ Ռամեշբաբու Պրագնանադհան ու Դոմարաջու Գուկեշը։

Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր

Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) -  Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան)՝ 1:0

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0,5:0,5 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան)՝ 0,5:0,5 

Նիջաթ Աբասով (Ադրբեջան) - Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան)՝ 0,5:0,5 

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում