09:45  ,  10 ապրիլի, 2024

Հավակնորդների մրցաշար․ 5-րդ տուրի արդյունքները

Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մեկ օրվա հանգստից հետո տեղի ունեցան 5-րդ տուրի պարտիաները։

Առաջին տեղը կիսում են 3,5-ական միավոր վաստակած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ հնդիկ Դոմարաջու Գուկեշը։

Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝  0,5:0,5

 Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 0,5:0,5 

Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0:1

Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) - Նիջաթ Աբասով (Ադրբեջան)` 1:0

Հավակնորդների մրցաշարի հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում