22:01  ,  9 ապրիլի, 2024

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմը

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին»։

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրապարակել է մեկնարկային կազմը։

«Մանչեսթեր Սիթի»․ Օրտեգա, Ականջի, Գվարդիոլ, Դիաշ, Ռոդրի, Սթոունզ, Սիլվա, Կովաչիչ, Գրիլիշ, Ֆոդեն, Հոլանդ։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում երկու հանդիպումների արդյունքում (1:1, 4:0) հաղթել էր «Ռեալին», իսկ եզրափակիչում 1:0 հաշվո պարտության էր մատնել Միլանի «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում