21:58  ,  8 ապրիլի, 2024

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում Միլանի «Ինտերը» կհյուրընկալվի «Ուդինեզեին»։

Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է  մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Պավար, Աչերբի, Կառլոս Աուգուստո, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Տյուրամ, Մարտինես։

«Ուդինեզե» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

«Ինտերը» 30 խաղից հետո 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» (31 խաղ) վաստակել է 68 միավոր։ «Ուդինեզեն» 15-րդն է՝ 28 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում