21:28  ,  8 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 30-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:5, 7:6 (7:3):

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն, որը 6:2, 7:6 (7:3) հաշվով պարտության մատնեց աշխարհի 52-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերին։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով