17:43  ,  8 ապրիլի, 2024

«Ֆոքսիսը»՝ Հայաստանի չեմպիոն (ֆոտո)

«Ֆոքսիսը» նվաճել է բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում «Ֆոքսիսը» 73:50 հաշվով հաղթել է «Հատիսին»։

Եզրափակիչ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Մերի Գրիգորյանը («Ֆոքսիս»): Նա վաստակել է 18 միավոր, 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Երրորդ տեղի համար խաղում «Բազեն» 78:48 հաշվով պարտության է մատնել «Գյումրիին»։

Առաջնության լավագույն խաղարկող՝ Լուսինե Տիտանյան («Ֆոքսիս»)

Լավագույն պաշտպան՝ Ռիմա Մանուկյան («Գյումրի»)

Լավագույն թեթև հարձակվող՝ Լուսինե Սեդրակյան («Բազե»)

Լավագույն ծանր հարձակվող՝ Սուսաննա Խաչատրյան («Հատիս»)

Լավագույն կենտրոնական՝ Փալիգ Սեմերջյան («Ֆոքսիս»)

Լավագույն մարզիչ՝ Արտյոմ Թավակալյան («Ֆոքսիս»)

MVP-ն բաժին է հասել Մերի Գրիգորյանին («Ֆոքսիս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում