00:39  ,  8 ապրիլի, 2024

«Յուվենտուսին» հաղթանակ բերեց Գատիի գոլը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Ֆիորենտինային»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 21-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին։

«Յուվենտուսը» 62 միավորով երրորդն է, «Ֆիորենտինան» 10-րդ տեղում է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»՝ 1:0

Ֆեդերիկո Գատի, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում