21:55  ,  6 ապրիլի, 2024

«Ռոման» պարտության մատնեց «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում տեղի ունեցավ հռոմեական դերբին։ «Ռոման» ընդունեց «Լացիոյին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

42-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի փոխանցումից հետո աչքի ընկավ իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։

«Ռոման» 55 միավորով 5-րդն է, «Լացիոն» 7-րդ տեղում է՝ 46 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռոմա» - «Լացիո»՝ 1:0 (տեսանյութ)

Ջանլուկա Մանչինի, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում