21:05  ,  4 ապրիլի, 2024

Էլինա Ավանեսյան․ Մարզական քաղաքացիությունս փոխելու հարց չի քննարկվում

Աշխարհի 64-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մարզական քաղաքացիությունը փոխելու մտադրություն չունի, Հայաստանից առաջարկ չի եղել, հաղորդում է Sport-express.ru-ն։

«Մարզական քաղաքացիության առաջա՞րկ Հայաստանից։ Դեռ ոչ մի այդպիսի բան չի եղել։ Այդպիսի բան չի մտածվել եւ չի քննարկվում»,- ասել է Էլինա Ավանեսյանը։

21-ամյա թենիսիստուհին ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում։ Կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիոն 88 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով