16:50  ,  1 ապրիլի, 2024

«Բոլոնիան» խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Բոլոնիան» ընդունեց հետնապահ «Սալերնիտանային» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Աչքի ընկան իտալացի հարձակվող Ռիկարդո Օրսոլինին, բելգիացի հարձակվող Ալեքսիս Սալեմակերսը եւ հույն պաշտպան Խարալամբոս Լիկոյանիսը։

«Բոլոնիան» 57 միավորով չորրորդն է եւ 2 միավոր է հետ երրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։ «Սալերնիտանան»  վերջինն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բոլոնիա» - «Սալերնիտանա»՝ 3:0 

Ռիկարդո Օրսոլինի, 14, Ալեքսիս Սալեմակերս, 44, Խարալամբոս Լիկոյանիս, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում