01:06  ,  1 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Յանիկ Սիները նվաճեց տիտղոսը

Աշխարհի երրորդ ռակետ Յանիկ Սիները նվաճեց Մայամիում անցկացված «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում իտալացի թենիսիստը 6:3, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 12-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 13 րոպե։

Այս հաղթանակի շնորհիվ Յանիկ Սիները Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում կբարձրանա երկրորդ տեղ՝ շրջանցելով իսպանացի Կառլոս Ալկարասին։ Գրիգոր Դիմիտրովը կբարձրանա 7-րդ տեղ։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով