01:45  ,  31 մարտի, 2024

«Միլանը» պարտության մատնեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունեց «Միլանին» եւ պարտվեց 1:2 հաշվով։

«Միլանից» գոլերի հեղինակ դարձան անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկն (տեսանյութ) ու պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն (տեսանյութ

«Միլանը» 65 միավորով երկրորդն է եւ 11 միավոր հետ է առաջատար «Ինտերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆիորենտինան» 10-րդ տեղում է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Միլան»՝ 1:2 

Ալֆրեդ Դունկան, 50 - Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 47, Ռաֆայել Լեաու, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում