01:20  ,  31 մարտի, 2024

WTA-1000․ Դենիել Քոլինզը նվաճեց տիտղոսը

Աշխարհի 53-րդ ռակետ Դենիել Քոլինզը նվաճեց Մայամիում անցկացված WTA-1000 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ եւ հաղթեց երկու սեթում՝ 7:5, 6:3: Պայքարը տեւեց 2 ժամ։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով