22:57  ,  30 մարտի, 2024

«Լացիոն» հաղթեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում փոխչեմպիոն «Լացիոն» Հռոմում ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

Ավելացված վերջին րոպեին հաղթական գոլը խփեց Չեռնոգորիան ներկայացնող 31-ամյա կիսապաշտպան Ադամ Մարուշիչը (տեսանյութ

«Լացիոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը հաղթական ստացվեց 45-ամյա խորվաթ Իգոր Տուդորի համար։

«Յուվենտուսը» 59 միավորով երրորդն է, «Լացիոն» 7-րդ տեղում է՝ 46 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում