17:23  ,  30 մարտի, 2024

«Նապոլին» պարտվեց «Ատալանտային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց Բերգամոյի «Ատալանտային» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից աչքի ընկան ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկն ու իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական, որին գոլային փոխանցում կատարեց Միրանչուկը։ Վերջին րոպեներին հյուրերի երրորդ գոլը խփեց հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը։

29 խաղից հետո «Ատալանտան» 50 միավորով 6-րդն է, «Նապոլին» (30 խաղ) 7-րդ տեղում է՝ 45 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Նապոլի» - «Ատալանտա»՝ 0:3 (տեսանյութ)

Ալեքսեյ Միրանչուկ, 26, Ջանլուկա Սկամակա, 45, Տյոն Կոպմեյներս, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում