01:02  ,  20 մարտի, 2024

Խաչանով - Ռուբլյով մրցախաղում արցախահայությանն օգնելու նպատակով հանգանակվել է ավելի քան 100 հազար դոլար (ֆոտո)

Անցած շաբաթ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում տեղի ունեցած Կարեն Խաչանով - Անդրեյ Ռուբլյով բարեգործական մրցախաղի շնորհիվ հանգանակվել է ավելի քան 100 հազար դոլար, որը կհատկացվի արցախահայերին։

Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովն այդ մասին գրառում է արել Ինստագրամում։

«Անցած շաբաթ օրը մենք դարձյալ անցկացրին բարեգործական մրցախաղ Հայաստանի եւ Արցախի ժողովրդին աջակցելու նպատակով։ Այս տարի մեզ հաջողվել է հավաքել ավելի քան 100 հազար դոլար։

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս միջոցառման մասնակիցներին, մասնավորապես, իմ լավ ընկեր Անդրեյ Ռուբլյովին, որը չմնաց անտարբեր, կազմակերպիչներին՝ Homenetmen Glendale Ararat ակումբին՝ ի դեմս Էրիկ Էսրաիլյանի։ Շնորհակալ եմ նաեւ իմ հովանավորներ Wilson-ին եւ Nike-ին, որոնք 100-ից ավելի թենիսի ռակետներ եւ համազգեստ են ուղարկել երեխաների համար։

Հայաստանին եւ Արցախի ժողովրդին օգնելու ճանապարհի ամենասկզբում եմ, բայց հույս ունեմ, որ այս փոքր քայլերը մոտ ապագայում կբերեն լավ փոփոխությունների»,- գրել է Խաչանովը՝ հրապարակելով լուսանկարներ բարեգործական միջոցառումից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում