22:41  ,  19 մարտի, 2024

Մայամի․ 19-ամյա Դիանա Շնայդերը հաղթեց 43-ամյա Վինուս Ուիլյամսին (տեսանյութ)

Աշխարհի 62-րդ ռակետ, 19-ամյա ռուսաստանցի Դիանա Շնայդերը դուրս եկավ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջան։

1/64 եզրափակիչում նա մրցեց 43-ամյա ամերիկացի Վինուս Ուիլյամսի հետ, որը դասակարգման աղյուսակում այժմ 457-րդն է։ Քրոջ մրցախաղին հետեւում էր նաեւ լեգենդար Սերենա Ուիլյամսը։

Շնայդերն առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 6:3։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 21 րոպե։

Շնայդերի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 18-րդ ռակետ, 29-ամյա ամերիկացի Մեդիսոն Քիսը։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով