Կոսովոյի եւ Չեխիայի հավաքականների հետ ընկերական խաղերում կանենք ամեն ինչ հաղթանակի համար։ Կապ չունի՝ ընկերական խաղ է, թե պաշտոնական:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի եւ «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը:
Մարտի 18-ին Ֆուտոբլի Հայաստանի հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ մեդիայի ներկայացուցիչների համար բաց մարզում անցկացրեց:
Արթուր Միրանյանը ազգային հավաքականի անդամների հետ մասնակցեց մարզմանը:
«Լավ տրամադրությամբ ենք պատրաստվում առաջիկա խաղերին, մարզումներն անցնում են բարձր տրամադրությամբ: Այս ընթացքում ուսումնասիրում ենք նաեւ մրցակիցներին: Կոսովոյի եւ Չեխիայի հավաքականների հետ ընկերական խաղերում կանենք ամեն ինչ հաղթանակի համար։ Կապ չունի, թե ընկերական խաղ է կամ պաշտոնական:
Ազգերի լիգայի մրցակիցների հետ մեր շանսերի մասին ոչինչ չեմ կարող ասել: Մենք՝ ֆուտբոլիստներս, մարզիչները առավելագույնն ենք անելու, որ ամեն խաղում երեք միավոր վաստակենք»,- ասաց Արթուր Միրանյանը:
Հայաստանի հավաքականը մարտի 22-ին կընդունի Կոսովոյի թիմին, մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում