17:25  ,  17 մարտի, 2024

«Յուվենտուսը» ոչ ոքի խաղաց եւ մնաց երրորդ տեղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Յուվենտուսը» տանը մրցեց «Ջենոայի» հետ։

Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: Ավելացված երրորդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց թուրինյան թիմի սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

«Յուվենտուսը» 59 միավորով մնաց երրորդ տեղում։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Միլանը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

«Ջենոան» 12-րդն է՝ 34 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում