01:44  ,  17 մարտի, 2024

«Լացիոն» հաղթեց Սարիի պաշտոնանկությունից հետո (տեսանյութ)

Իտալիայի առաջնությունում «Լացիոն» երեք անընդմեջ պարտությունից հետո 29-րդ տուրում հյուրընկալվեց «Ֆրոզինոնեին»։ Հռոմեական թիմն առաջին հանդիպումն անցկացրեց գլխավոր մարզիչի պաշտոնից իտալացի Մաուրիցիո Սարիի հեռացումից հետո եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ջովանի Մարտուշիելոյի ղեկավարած թիմից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը։

«Լացիոն» 43 միավորով 9-րդն է, «Ֆրոզինոնեն» 18-րդ տեղում է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ֆրոզինոնե» - «Լացիո»՝ 2:3 (տեսանյութ)

Պոլ Լիրոլա, 13, Վալիդ Խեդիրա, 70 - Մատիա Ձականյի, 38, Վալենտին Կաստելյանոս, 57, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում