12:05  ,  16 մարտի, 2024

WTA-1000․ Սակարին հաղթեց Գաուֆին եւ կխաղա տիտղոսի համար

Աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը չկարողացավ դուրս գալ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Կորի Գաուֆը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիի հետ եւ պարտություն կրեց 4:6, 7:6 (7:5), 2:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 45 րոպե։

Եզրափակիչում Մարիա Սակարիի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը կիսաեզրափակիչում 6:2, 6:1  հաշվով պարտության էր մատնել աշխարհի 32-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկին։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով