02:15  ,  16 մարտի, 2024

«Բոլոնիան» ուժեղ էր «Էմպոլիից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Բոլոնիան» հյուրընկալվեց «Էմպոլիին»։ Իտալացի Տիագո Մոտայի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլն ավելացված չորրորդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Ջովանի Ֆաբիանը։

«Բոլոնիան» 54 միավորով չորրորդն է, «Էմպոլին» 17-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Էմպոլի» - «Բոլոնիա»՝ 0:1

Ջովանի Ֆաբիան, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում