10:40  ,  15 մարտի, 2024

«Մասթերս»․ Կիսաեզրափակիչի զույգերը

ԱՄՆ-ի Ինդիան Ուելսում անցկացվող թենիսի «Մասթերս» մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները։

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը քառորդ եզրափակիչում 6:3, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 6-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին եւ կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ, որը 6:3, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 32-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկային։

Աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը 7:5, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի նկատմամբ եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ, որը 6:2, 1:6, 6:3 հաշվով ուժեղ էր աշխարհի 9-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդից։

Կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը կազմել են աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկն ու աշխարհի 31-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկը եւ աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կոկո Գաուֆն ու աշխարհի 9-րդ ռակետ, հույն Մարիա Սակարին։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով