12:42  ,  14 մարտի, 2024

WTA-1000․ Արինա Սաբալենկայի սենսացիոն պարտությունը

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս մնաց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարից։  

1/8 եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 23-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոյի հետ եւ պարտվեց 3:6, 6:3, 2:6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 57 րոպե։

Էմմա Նավարոյի մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, հույն Մարիա Սակարին։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով