15:48  ,  12 մարտի, 2024

«Ուրարտուն»՝ բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության հաղթող

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի կանոնավոր առաջնության հաղթողի կոչումը նվաճել է «Ուրարտուն»։

14 խաղում «Ուրարտուն» տարել է 11 հաղթանակ և մրցաշարային աղյուսակում զբաղեցրել առաջին տեղը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչ փուլում կմրցեն «Ուրարտու» - «Ֆոքսիս» և ԲԿՄԱ - «Էրեբունի» զույգերը:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում