01:45  ,  12 մարտի, 2024

«Լացիոն» պարտվեց Հռոմում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում փոխչեմպիոն «Լացիոն» Հռոմում ընդունեց «Ուդինեզեին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Հյուրերին հաղթանակ բերեցին իտալացի հարձակվող Լորենցո Լուկայի եւ իսպանացի կիսապաշտպան Օեր Սարագայի գոլերը։

«Լացիոն» 40 միավորով 9-րդն է, «Ուդինեզեն» 13-րդ տեղում է՝ 27 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Լացիո» - «Ուդինեզե»՝ 1:2 

Լաուտարո Խիանետի, 49, ինքնագոլ - Լորենցո Լուկա, 47, Օեր Սարագա,  51

Հեռացում՝ Պատրիսիո Պերես («Ուդինեզե»), 90+5, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում