14:35  ,  11 մարտի, 2024

«Մասթերս»․ Ալկարասն ու Սիները դուրս եկան չորրորդ շրջան

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջան։ Իսպանացի թենիսիստը 6:2, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 31-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 58-րդ ռակետ, հունգարացի Ֆաբիան Մարոժանը։

Պայքարը շարունակում է նաեւ աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը երրորդ շրջանում 1 ժամ եւ 13 րոպեում 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 25-րդ ռակետ, գերմանացի  Յան-Լենարդ Շտրուֆին։

Յանիկ Սիները հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 16-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնի հետ։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով