01:44  ,  11 մարտի, 2024

«Ռոման» վերջին վայրկյաններին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ պարտությունից խուսափեց վերջին վայրկյաններին խփած գոլի շնորհիվ՝ 2:2 հաշվով։

«Ֆիորենտինայի» գոլերը խփեցին իտալացի պաշտպան Լուկա Ռանիերին եւ իտալացի կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան։

Հռոմեական թիմից աչքի ընկան ալժիրցի կիսապաշտպան Ուսեմ Աուարը եւ իսպանացի պաշտպան Դիեգո Լյորենտեն։

«Ռոման» 48 միավորով 5-րդն է: «Ֆիորենտինան» 8-րդ տեղում է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ռոմա»՝ 2:2 

Լուկա Ռանիերի, 18, Ռոլանդո Մանդրագորա, 69 - Ուսեմ Աուար, 58, Դիեգո Լյորենտե, 90+5

Չիրացրած 11մ՝ Կրիստիանո Բիրագի («Ֆիորենտինա»), 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում