19:54  ,  10 մարտի, 2024

«Միլանը» պարտության մատնեց «Էմպոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Էմպոլիին» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 41-րդ րոպեին խփեց ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։

«Միլանը» 59 միավորով երկրորդն է եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղ նահանջած «Յուվենտուսից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Էմպոլին» 16-րդ տեղում է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Միլան» - «Էմպոլի»՝ 1:0 (տեսանյութ)

Կրիստիան Պուլիշիչ, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում