22:53  ,  9 մարտի, 2024

«Ինտերը» հաղթեց «Բոլոնիային» եւ 18 միավոր առաջ է «Յուվենտուսից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 37-րդ րոպեին խփեց գերմանացի պաշտպան Յան Բիսեկը, որին գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 61-րդ րոպեին։

«Ինտերը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 18 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բոլոնիան» չորրորդն է՝ 51 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում